«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքի մասին իր կարծիքով։
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց ամեն ինչ: Ցավոք, հիմա նրանց գերակայության ժամանակն է։ Գվարդիոլան այն երևույթն է, որն անգլիական ֆուտբոլի վրա լավագույն ազդեցություններից մեկն ունեցավ:
Նա ազդել է ոչ միայն առաջնության, այլև ազգային հավաքականի վրա, քանի որ մարզել է երիտասարդ անգլիացի խաղացողների, ովքեր հետագայում համալրել են մեծահասակների շարքերը։ Եվ նրանք էլ իրենց հերթին ավելի են տարածում Գվարդիոլայի գաղափարները»,- Ռունիի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» թրեբլ է նվաճել՝ հաղթելով առաջնությունում, Անգլիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում:























































