«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Դիքսոն Արոյոն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ առաջին մարզումից հետո կիսվել է իր հույզերով։
«Կատարված երազանք»,- գրել է Արոյոն սոցցանցում։
Նշենք, որ Մեսսին ու Բուսկետսը հուլիսի 16-ին ներկայացվել են որպես «Ինտեր Մայամիի» խաղացողներ։ Ե՛վ Մեսսին, և՛ Բուսկետսը թիմին միացան անվճար հիմունքներով, քանի որ ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» հետ պայմանագրերի ժամկետն ավարտվում էր համապատասխանաբար 2023 թվականի հունիսի 30-ին:
Մեսսին և Բուսկետսը երկար ժամանակ միասին խաղացել են «Բարսելոնայում»՝ նվաճելով ավելի քան երկու տասնյակ տիտղոսներ։























































