«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան տեղափոխվել է «Ինտեր Մայամի»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստը կլինի ամերիկյան ակումբի հաջորդ ձեռքբերումը և կվերամիավորվի նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիի և Սերխիո Բուսկետսի հետ։ Պայմանագրի բոլոր կետերը լիովին համաձայնեցված էին, մնում է սպասել վերջնական մանրամասներին և պայմանագրի ստորագրմանը, որից հետո գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի, ինչը հաստատել է «Ինտեր Մայամիի» նախագահը։
Անցած մրցաշրջանում Խորդի Ալբան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կապտանռնագույնները 88 միավորով դարձան չեմպիոն։ Մրցաշրջանի ավարտին «Բարսելոնան» հայտարարեց, որ Ալբան հեռանալու է ակումբից։
























































