«Արարատը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։
Երևանի «Արարատի» շարքերն է համալրել երիտասարդ թունիսցի ֆուտբոլիստ Ռայեն Մզուղին։
Նա ծնվել է 2000 թվականի հունվարի 8-ին և հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի և պաշտպանի դիրքերում:
Մզուղին խաղացել է իր հայրենիքի «Մեթլաուի» և «Գաբես» ակումբներում: Ռայեն Մզուղին «Արարատում» կխաղա 14 համարի մարզաշապիկով: