Ֆեդերիկո Կիեզան այս ամառ կարող է հեռանալ «Յուվենտուսից»:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Կիեզան լրջորեն մտածում է «Յուվենtուսից» հեռանալու մասին, քանի որ ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չի նվաճել և դեռ չի կարող երկարաձգել իր պայմանագիրը մինչև 2025 թվականը: Որպեսզի նա հեռանա, անհրաժեշտ է ընդամենը առաջարկ, որը կհամապատասխանի և՛ «Յուվենտուսին», և՛ ֆուտբոլիստին:
Հունիսին Կիեզան առաջարկ է ստացել «Ասթոն Վիլլայից», բայց մերժեց է այն, քանի որ հույս ունի ավելի ուժեղ թիմ գտնել: Նրա գործակալ Ֆալի Ռամադանին զրուցել է «Լիվերպուլի» և «Նյուքասլի» հետ, սակայն բանակցությունները լուրջ ընթացք չեն ստացել։























































