«Ինտերի» երկրպագուները հայտարարություն են տարածել Ռոմելու Լուկակուի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
Ինտերի երկրպագուների շարժումը Curva Nord-ը դիմել է հարձակվողին։
«Նա, ով մեկ անգամ դավաճանել է, նորից դա կանի։ Ոչ այն պատճառով, որ նա սիրում է դա անել, դա պարզապես նրա էության մի մասն է:
Այո, քանի որ դու, Ռոմելու, դավաճանեցիր մեզ բոլորիս, ովքեր պաշտպանում էին քեզ վատ ժամանակաշրջանում։ Մենք քեզ պաշտպանում էինք, երբ այն թիմի երկրպագուները, որոնց միանում ես, նվաստացնում էին քեզ։ Հիմա դու մեզ կհատուցես Բրուտոսին վայել հարվածով։
Դու համբուրեցիր տարբերանշանը, որը մեզ համար ավելին արժե, քան կյանքը, և հիմա, վախկոտ էժանագին վարձկանի պես, վաճառում ես քեզ ամենաբարձր գնով։ Չեմպիոն լինելու համար պետք է տղամարդ լինել, իսկ դու տղամարդ չես։ Ցտեսություն, անամոթ»,- ասվում է Ինտերի երկրպագուների հայտարարության մեջ:























































