«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի պատրաստվում տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացին հետաքրքրված չէ այս ամառ ֆրանսիական ակումբ տեղափոխությամբ։
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, «Տոտենհեմը» Քեյնի համար կբանակցի միայն «Բավարիայի» հետ։ Ավելի վաղ «Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրիսենը հայտարարել էր, որ մյունխենյան ակումբը հետաքրքրված է հարձակվողի տեղափոխությամբ: Այդուհանդերձ, «Տոտենհեմը» ցանկանում է խաղացողին պահել թիմում։
Քեյնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2011 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, որոնցում խփել է 32 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։























































