«Պարի Սեն Ժերմենը» կարող է ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ, եթե հարձակվող Կիլիան Մբապեն ակումբից հեռանա անվճար տրանսֆերով: Այս մասին հայտնում է The Athletic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ Մբապեի՝ ազատ խաղացողի կարգավիճակում հեռանալու հավանականությունը փարիզեցիներին կստիպի վաճառել խաղացողների։ Նման սպառնալիքի պատճառով ֆրանսիական ակումբը որոշել է դադարեցնել մի քանի տրանսֆերների շուրջ բանակցությունները, մասնավորապես «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվայի տրանսֆերի վերաբերյալ։
Նշվում է նաև, որ ՊՍԺ-ի որոշ պոտենցիալ ներդրողներ կարծում են, որ Մբապեի պայմանագիրն այնքան մեծ է, որ դա խնդիր է ակումբի համար։
Հիշեցնենք, որ Մբապեն հրաժարվում է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը։ Հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
























































