Հայիթիի ազգային հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», կարիերան կշարունակի Հյուսիսային Մակեդոնիայի առաջնությունում։ Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի տեղեկություններով, Դեսիրեն պայմանագիր է կնքել «Շկուպիի» հետ։ Կնքված պայմանագրի ժամկետների և աշխատավարձի չափի մասին հստակ տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ Ջոնել Դեսիրեն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հայկական 3 ակումբներում՝ «Լոռիում», «Ուրարտուում» և «Փյունիկում»։