«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Փարիզյան ակումբը պատրաստ է սերբ ֆուտբոլիստի համար վճարել 90 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները), իսկ խաղացողին առաջարկել տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ։ Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2022/2023 մրցաշրջանում սերբը թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Ֆիորենտինայում» և սերբական «Պարտիզանում»:
























































