Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտիֆակ» ակումբը պատրաստ է «Լիվերպուլի» ավագ և կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին առաջարկել պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 41 միլիոն եվրո աշխատավարձով։
Սակայն գործարքը կարող է չկայանալ անգլիական ակումբի պատճառով, որը ցանկանում է 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալ 23 մլն եվրո։Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Եթե տրանսֆերը կայանա, Հենդերսոնը կխաղա «Ալ Իթիֆակում» Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ, որի հետ արդեն իսկ խաղացել է «Լիվերպուլում»։ Հենդերսոնը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2011 թվականից, այդ ժամանակվանից 492 խաղում դարձել է 33 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ «Լիվերպուլի» հետ Հենդերսոնը նվաճել է ութ տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան և Անգլիայի Պրեմիեր լիգան:























































