Էրիկ տեն Հագը կորոշի, թե ով է լինելու «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը նոր մրցաշրջանում։
— Թույլ կտա՞ք թիմին որոշել, թե ով է լինելու ավագը։
— Ոչ, խաղացողները չեն քվեարկի։ Ես եմ որոշելու, թե ով է լինելու մեր ավագը հաջորդ մրցաշրջանում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։
ՄՅՈւ-ի ներկայիս ավագ Հարի Մագուայրը կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում։ Ակումբը ցանկանում է վաճառել նրան։
























































