«Բարսելոնայի» նախագահը կարծում է, որ Իլկայ Գյունդողանի տրանսֆերը խոսում է ակումբի կարգավիճակի մասին։
Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով 2+1 ձևաչափով պայմանագիր։
«Գյունդողանի նման խաղացողները որոշակիորեն համապատասխանում են մեր փիլիսոփայությանը: Բայց ես կարծում եմ, որ Օրիոլ Ռոմեուի նման խաղացողների առավելությունն այն է, որ նրանք որդեգրել են այս փիլիսոփայությունը:
Գյունդողանը ևս մեկ խաղացող է, որը զգալիորեն կուժեղացնի մեր կիսապաշտպանությունը։ Չավին հենց սկզբից դա խնդրեց, և խաղացողը նախընտրեց մեր առաջարկը, քան «Սիթիում» ավելի լավ պայմանագիր կնքելը, և դա նույնպես շատ բան է վկայում։
Հիմա մենք ապաքինվում ենք, և խաղացողները տեսնում են դա։ Կարծում եմ, որ նոր մրցաշրջանում մենք կշարունակենք գերիշխել Լա Լիգայում և լինել Չեմպիոնների լիգայում հաղթելու հավակնորդների թվում»,- ասել է Ժոան Լապորտան։
























































