Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պայմանագիր է կնքել «Թելասիի» հետ։ Այս մասին հայտնում է վրացական ակումբի մամուլի ծառայությունը։
«Փյունիկից» հեռանալուց հետո դարպասապահը հանդես էր գալիս ռուսական Մեդիալիգայում։
Յուրչենկոն 25 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Վրացական «Թելավիի» սեփականատերը «Իմպուլս» և «Սևան» ակումբների նախկին նախագահ Տիգրան Հակոբյանն է։
Այս տարվա մարտին թիմը գլխավորել էր Վարդան Մինասյանը, որը լքել էր զբաղեցրած պաշտոնը մայիսին։