«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» 28-ամյա կիսապաշտպան Բերնարդու Սիլվային: Կատալոնացիների մարզիչ Չավի Էրնանդեսը պնդում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել կիսապաշտպանությունը լավ փոխանցում կատարող խաղացողով։ Բերնարդուն նրա համար առաջնային տարբերակ է, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի՝ Չավին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտին խոստացել է պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար, եթե թիմն ուժեղացվի որոշակի պրոֆիլի երկու կամ երեք խաղացողներով, և որ ամենակարևորն է՝ Սիլվայի հետ պայմանագիր կնքվի։
Նշվում է, որ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։
Սիլվայի շահերը ներկայացնում է Ժորժե Մենդեշը։ Գործակալը լավ հարաբերությունների մեջ է իսպանական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։
Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականին։ Նա վեց մրցաշրջան է անցկացրել անգլիական ակումբում։
























































