Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ձեռք բերել «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչային:
22-ամյա խաղացողի համար դորտմունդցիները կվճարեն 30 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ «Վոլֆսբուրգն» ընդունել է առաջարկը, հայտնում է Ruhr Nachrichten-ը: Նմեչան նոր ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր կկնքի։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսը։
2022/23 մրցաշրջանում Նմեչան Բունդեսլիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































