Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է նոր առաջարկ անել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար: Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» «Տոտենհեմին» կառաջարկի մոտ 93 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները: Նշվում է, որ լոնդոնցիների դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ նրանք չեն ցանկանում վաճառել իրենց լավագույն ռմբարկուին այս ամառ, չնայած նրան, որ մեկ տարի հետո նրա պայմանագրի ժամկետը կլրանա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մերժում է ստացել «Տոտենհեմից» 70 միլիոն եվրոյի առաջարկի համար՝ առանց բոնուսների։
























































