ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին» պարտվելու դեպքում կհայտնվի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ Կոնստանտա» (Ռումինիա) — «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 3-ին։