«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և ֆուտբոլիստ Թաոֆիք Ջիբրիլի միջև կնքված պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզվել է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ջիբրիլը թիմին էր միացել 2023 թվականի հունվարին: «Արարատ-Արմենիայի» կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 15 խաղի և դարձել 4 գոլ հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Թաոֆիքին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։