«Սասուոլոյի» սպորտային տնօրեն Ջովանի Ռոսսին Спорт-Экспресс-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին։
«Սպերցյանը մեզ համար առաջնահերթ տարբերակ չէ։ Նա թանկ ֆուտբոլիստ է»,- ասել է Ռոսին։
Ավելի վաղ РБ Спорт-ը հայտնել է, որ իտալական մի քանի ակումբներ հետաքրքրվում են հայ ֆուտբոլիստի ծառայություններով։
2022/23 թթ․ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Ցլերի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։