«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Լի Գրանտը երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
37-ամյա դարպասապահը կշարունակի հանդես գալ մինչև 2020/2021 մրցաշրջանի ավարտը:
Գրանտը մանկունյանցիների կազմում հանդես է գալիս 2018 թ-ի հուլիսից, իսկ թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2019թ-ի նոյեմբերին: