Հունիսի 19-ին Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մանրամասներն՝ այստեղ։
Մեր հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը (11մ)։
Ըստ WhoScored-ի՝ Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նաիր Թիկնիզյանը. նա ստացել է այս խաղում 7,9 միավոր գնահատական։
Երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է Արտակ Դաշյանը՝ 7,7 միավոր, իսկ երրորդն Էդուարդ Սպերցյանն է՝՝ 7,4 միավորով։