«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը՝ Ալֆ-Ինգե Հոլանդը, կարծում է, որ Իսպանիայի առաջնությունը հարմար է իր որդու համար:
«Ես շատ ուրախ եմ իմ որդու և «Բորուսիայի» համար: Ամենակարևորը, նա պետք է շարունակի աճել, ինչպես նախկինում: Նա միշտ լավն է որպես ռմբարկու, բայց նաև շատ փոխանցումներ է տալիս: Իհարկե ես հպարտ եմ նրանով:
Էրլինգը ասոցացվում է հարյուրից ավելի թիմերի հետ: Ճիշտ է, որ Լա Լիգան շատ լավ առաջնություն է որդուս համար: Կան հիանալի թիմեր: Ես չգիտեմ, թե նա կխաղա՞ Իսպանիայում: Թող լինի այն, ինչ որ կլինի»,- մեջբերում է ավագ Հոլանդին AS-ը: