«Ալաշկերտ» են վերադարձել փորձառու ֆուտբոլիստներ Հայկ Իշխանյանն և Էդգար Մանուչարյանը:
Հայաստանի հավաքականի 30-ամյա պաշտպան Իշխանյանը այս ձմեռ էր «Ալաշկերտից» տեղափոխվել ղազախական «Ժետիսու», սակայն վերադարձել է հարազատ ակումբ, քանի որ մինչ մյուս տրանսֆերային պատուհանի մեկնարկը չէր կարող պաշտոնական խաղի մասնակցել:
33-ամյա Մանուչարյանը «Ալաշկերտից» նախորդ տարվա ամռանը հեռանալուց հետո հանդես էր գալիս «Փյունիկում»: