Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Նապոլին» հանդիպելու է «Ինտերի» հետ: Խաղը պետք է կայանար մարտի 5-ին, բայց կարող է հետաձգվել ՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով, տեղեկացնում է Sky Italia-ն։
Չի բացառվում, որ հանդիպումը տեղի կունենա առանց հանդիսականների, ինչը բացարձակապես դուր չի գալիս «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչը արդեն հետաձգվել է (Յուվենտուս-Միլան):
Հավելենք, որ «Նապոլիի» և «Ինտերի» միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել է նեապոլյան թիմի հաղթանակով ՝ 1:0 հաշվով: