«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Միլանի» հետ խաղում (2:0) իր թիմի հաղթանակը։
«Շատ գոհ եմ։ Առաջին խաղակեսն անհավանական էր, և մենք իսկապես կարող էինք երկու գոլից ավելին խփել: Հիանալի խաղ էր: Մենք արդեն հաղթահարել ենք մրցաշարի մի քանի փուլ, ուստի գիտենք, որ սա միայն գործի կեսն է։ Երկրորդ հանդիպման ժամանակ մեր երկրպագուները մեզ հետ կլինեն։ Մենք գիտենք, որ ևս մեկ ջանք է անհրաժեշտ երազանքն իրականություն դարձնելու համար»,- ասել է Ինձագին Amazon Prime Italia-ին տված հարցազրույցում։
«Ինտերի» երկու գոլերն էլ խփվեցին խաղի սկզբում՝ հարձակվող Էդին Ջեկոն աչքի ընկավ 8-րդ րոպեին, իսկ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 11-րդ րոպեին։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին։























































