Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (1-1):
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խաղից հետո բացատրել է, թե ինչու ոչ մի փոփոխություն չի կատարել.
«Խաղադաշտում գտնվող բոլոր խաղացողները լավն էին: Բերնարդուն և Գրւլիշը գիտեն, թե ինչպես պահել գնդակը, դա այն էր, ինչ ինձ պետք էր:
Պետք էր կանխել «Ռեալի» հակագրոհները։ Եթե խաղն ակտիվանար, ապա «Ռեալը» նման պայմաններում մեզանից լավ է գործում։
Այնպես որ, մեզ պետք էր դանդաղեցնել խաղի տեմպը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:























































