Էդին Ջեկոն կիսվել է իր մտքերով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլանի» դեմ խաղից առաջ։
«Ես ինձ հանգիստ եմ զգում։ Երկու դիտարժան հանդիպում է լինելու։
Իտալիան ու Միլանը պետք է հպարտանան, որ նույն քաղաքից երկու ակումբ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Խաղադրույքները բարձր են. Ստամբուլում եզրափակչում խաղալը անհավանական կլիներ:
«Ինտերը» պետք է խաղա ինչպես «Ինտերը», հատկապես Չեմպիոնների լիգայում։ Մենք հասանք կիսաեզրափակիչ՝ հաղթելով շատ լավ թիմերի, ակումբների, որոնք գտնվում են աղյուսակների վերևում (իրենց առաջնություններում) և անցյալում հաջող են հանդես եկել։
Տեսնելով մեր դիրքը Ա Սերիայում՝ մյուս ակումբները հավանաբար մտածում էին, որ մենք ավելի վաղ դուրս կմնանք:
Բայց մենք դեռ կենտրոնացած ենք նպատակի վրա, հասել ենք այս կետին և չենք պատրաստվում այնտեղ կանգ առնել։
«Միլանը» ուժեղ թիմ է, որը վաստակել է կիսաեզրափակիչում հայտնվելու իրավունքը։ Պատկերացնում եմ էմոցիաներով լի երկու խաղ, որոնցում երկու թիմերն էլ ամեն ինչ կանեն եզրափակիչ դուրս գալու համար։
Մենք ճանաչում ենք «Միլանին», նրանք էլ մեզ: Մենք ուժեղ ենք և ամեն ինչ ունենք հաղթելու համար»,- ասել է «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։























































