«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին արձագանքել է այն լուրերին, որ «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը։
«Այս կարգի հանդիպումներում պետք է խաղալ ոչ միայն գլխով, այլ նաև սրտով։ Ես կասկած չունեմ իմ խաղացողների վրա, ովքեր ունեն շատ կարևոր 180 րոպե խաղալու համար։
Առաջին խաղում Լեաուի բացակայությո՞ւնը․․. Այդ պատճառով չենք պատրաստվում փոխել մեր խաղի սխեման»,- ասել է Ինձագին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Ինտերի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում չի խաղացել 2010 թվականից: «Միլանը» վերջին անգամ մրցաշարի այս փուլում հանդես է եկել 2007 թվականին։























































