Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սոցցանցերում մի գրառում է հավանել, որի հեղինակը փարիզյան ակումբին անվանել է «փոքր» ու քննադատել է ղեկավարությանը ցուցադրական մեծության համար։

«Մեծագույնը երևալու և իրականում մեծագույն լինելու միջև տարբերություն կա: ՊՍԺ-ն թքած ունեցել է իր երկրպագուների վրա, թքած ունի և կունենա: Ակումբը մեծ պատմություն չունի, բայց իրեն այդպիսին է համարվում: Դա փոքր ակումբի մտածելակերպ է», — գրել է գրառման հեղինակը։
Ավելի վաղ Նեյմարը նաև գրառում էր կատարել, որում ինքն ու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատկերված էին «Բարսելոնայի» մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 3-ին, ՊՍԺ-ի երկրպագուները փարիզցիների գրասենյակում բողոքի ակցիա էին կազմակերպել ակումբի ղեկավարության և մի շարք խաղացողների դեմ։ Երկրպագուների մի մասը նաև գնացել էիր Նեյմարի՝ Փարիզում գտնվող տան շրջակայք:
























































