«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է զրկվել «կարգապահ վարքագծի» բոնուսներից:
Պատճառը արգենտինացու չհամաձայնեցված այցն էր Սաուդյան Արաբիա։ Փարիզյան ակումբը կապվել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական հանձնաժողովի հետ՝ Մեսսիին թիմում խաղերից և մարզումներից հեռացնելուց առաջ և հայտնել նրանց այդ մասին։ Եթե Մեսսին կամ նրա փաստաբանները և ցանկանան վիճարկել ՊՍԺ-ի որոշումը, ապա վեճը կքննարկվի արագացված կարգով։
Օրինակելի պահվածքի բոնուսը նշված է նաև այլ խաղացողների պայմանագրերում, խաղացողը պետք է լինի քաղաքավարի, ընկերասեր, ճշտապահ, ինչպես նաև բաց ակումբի երկրպագուների նկատմամբ: Ֆուտբոլիստներին արգելվում է հրապարակայնորեն քննադատել ՊՍԺ-ին և թիմի տակտիկական որոշումները։
























































