«Լոս Անջելեսի» պաշտպան Ջորջիո Կյելինին կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Միլանի» ու «Ինտերի» միջև կայանալիք դիմակայությունից իր ակնկալիքներով՝ նշելով, որ եթե ստիպված լինի ընտրել ֆավորիտի, ապա կգերադասի «ներաձուրիներին», ոչ թե «ռոսոներիներին»:
«Միլանյան դերբին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կլինի հավասարազոր թիմերի դիմակայություն, բայց եթե ես ստիպված լինեի խաղադրույք կատարել, կընտրեի «Ինտերին»: Կարծում եմ՝ որ «ներաձուրիները» առավելություն ունեն, քանի որ նրանք ավելի ուժեղ են այս հանդիպումներում»,- Կյելլինիի խոսքերն է մեջբերում Italian Football-ը։
Առաջին հանդիպումը, որը հյուրընկալելու է «Միլանը», կկայանա մայիսի 10-ին։ Պատասխան հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին:























































