ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է Լիգա 1-ի 33-րդ տուրի խաղում «Լորյանից» կրած պարտությունը (1:3).
«Սա հիասթափեցնող արդյունք է: Սկզբում մենք ամբողջովին վատ գործեցինք, թույլ տվեցինք մեծ թվով տեխնիկական սխալներ, ինչը հույս էր ներշնչում մրցակցին։ Մենք լավ չէինք վարում գնդակը, միաժամանակ շատ վատ էինք պաշտպանվում։ Երկրորդ խաղակեսում փորձեցինք ետ բերել, բայց չստացվեց։ Արդյունքում մենք պարտվեցինք այս խաղում։ Մենք պետք է լավ հանդես գանք առաջիկա խաղերում, քանի որ բոլորը պայքարելու են տիտղոսի համար։ Իսկ հաղթելու համար պետք է բնավորություն ցուցաբերել՝ անկախ ամեն ինչից: Այսօրվա խաղում այդպես չէր»,- ասել է Գալտիեն:
ՊՍԺ-ն 75 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: «Լորյանը» 48 միավորով 10-րդ տեղում է։
























































