«Լանսի» հարձակվող Լուիս Օպենդան կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բելգիացուն հավակնում է ձեռք բերել «Արսենալը»: Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Աստոն Վիլան»:
Ընթացիկ մրցաշրջանում Օլենդան Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։