Հովհաննես Բաչկովը, որն այս օրերին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, հետաքրքիր լուսանկար է հրապարակել Ալմաթիից։

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը Ղազախստանից կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Մեր ընտրանին մրցավայր կմեկնի 11 բռնցքամարտիկով։
























































