ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստը կարող է դառնալ լոնդոնյան ակումբի խաղացող։
«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին 2023 թվականի սկզբին արդեն հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը:
Այս մրցաշրջանում 31-ամյա բրազիլացին Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
























































