«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկայի» հետ ոչ-ոքին (3:3). Արգենտինացին ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
«Ես շատ ուրախ եմ. Մենք շատ կարևոր խնդիր ենք լուծել. Շատ երկար ժամանակ գոլ չէի խփում: Ուրախ եմ, որ այս գնդակը օգնեց թիմին: Ես ուրախ եմ, որ ամեն օր այս գործն եմ անում։ Պետք է շարունակենք նույն ոգով։ Միշտ փորձում եմ օգնել թիմին, նույնիսկ եթե գոլ չխփեմ»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Դիմակայությունում միլանյան թիմը հաղթեց (5:3) և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։























































