18.08.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Պաշտոնական․ Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխել է ակումբային գրանցումը

    Անգլիական ակումբը հետաքրքրված է Միկաուտաձեի ծառայություններով

    Բարսելոնան հարձակման գիծն ուժեղացնելու նոր տարբերակ ունի

    Մարտինելին հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա

    📷 Թիկնիզյանը` նոր ակումբի մարզաշապիկով

    Սա երազանքի իրականացում է․ Ռոդրին ժամանել է Կատալոնիա

    🎥 Գոլ և գոլային փոխանցում․ Սպերցյանը օգնեց Ալ Ահլիին հաղթանակ տոնել գավաթային խաղում

    🎥 ՀՊԼ․ Նոան սեփական հարկի տակ հաղթեց Ալաշկերտին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Տերտերյանն ու Պետրոսյանը եզրափակչում են

        Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

        Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Պայքարի մեջ են մտնում հունահռոմեականները

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Պաշտոնական․ Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխել է ակումբային գրանցումը

            Անգլիական ակումբը հետաքրքրված է Միկաուտաձեի ծառայություններով

            Բարսելոնան հարձակման գիծն ուժեղացնելու նոր տարբերակ ունի

            Մարտինելին հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա

            📷 Թիկնիզյանը` նոր ակումբի մարզաշապիկով

            Սա երազանքի իրականացում է․ Ռոդրին ժամանել է Կատալոնիա

            🎥 Գոլ և գոլային փոխանցում․ Սպերցյանը օգնեց Ալ Ահլիին հաղթանակ տոնել գավաթային խաղում

            🎥 ՀՊԼ․ Նոան սեփական հարկի տակ հաղթեց Ալաշկերտին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Տերտերյանն ու Պետրոսյանը եզրափակչում են

                Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

                Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Պայքարի մեջ են մտնում հունահռոմեականները

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ Թոփ

                  Մխիթարյանի տպավորիչ արդյունքը, Միլանի վստահությունը, Ռեալի և Սիթիի սառնասրտությունը․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչի ամփոփում

                  Թոփ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  20.04.23 / 15:15
                  0

                  Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլն ավարտվեց առանց անակնկալների։ Կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ մյուս զույգը կկազմեն Միլանի 2 գիգանտները՝ «Միլանը» և «Ինտերը»։

                  Քառորդ եզրափակիչի գրեթե բոլոր դիմակայություններում հաղթեցին ֆավորիտները։ Միայն իտալական թիմերի պայքարն էր, որտեղ վառ ընդգծված ֆավորիտ չկար։ Armsport-ն անդրադարձել է ՉԼ-ի քառորդ եզրափակիչի հանդիպումներին։

                  «Նապոլի» — «Միլան»

                  «Միլանի»՝ «Նապոլիի» նկատմամբ հաղթանակների յուրատեսակ «հեթ-տրիկը» փչացրեց թիմերի պատասխան խաղի վերջնամասում նեապոլցիների հարձակվող Վիկտոր Օսիմհենի գոլը, որի արդյունքում հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Բանն այն է, որ թիմերը 16 օրվա մեջ 3 հանդիպում անցկացրեցին։ Նախ՝ Ա Սերիայում «Միլանը» հյուրընկալվելիս ջախջախեց «Նապոլիին», հետո՝ ՉԼ-ի առաջին խաղում 1։0 հաշվով տնային հաղթանակ տարավ։ «Միլանը» մոտ էր նաև 3-րդ խաղում հաղթանակին, բայց, ինչպես արդեն նշեցի, ամեն ինչ փչացրեց Օսիմհենը։ Ի դեպ, հատկանշական է, որ «Նապոլիի» գլխավոր ռմբարկուն, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել թիմերի առաջին 2 խաղերը, աչքի ընկավ պատասխան խաղում։ Ինչ կարելի է ասել պատասխան հանդիպման մասին։ «Միլանը» շատ վստահ տեսք ուներ։ Չնայած «Նապոլիի»՝ մեկնարկային րոպեներին մեծ ճնշմանը, հյուրերը հանգիստ, առանց լարվելու պաշտպանվում էին։ Պետք է մատնանշել նաև այն, որ 22-րդ րոպեին Ժիրուի չիրացրած 11 մետրանոցը չազդեց իր և թիմակիցների ինքնավստահության վրա։

                  Առաջին խաղակեսի վերջնամասում Ռաֆայել Լեաուի ֆանտաստիկ անցումը փաստացի վճռեց դիմակայության ելքը։ Պորտուգալացին շրջանցեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստների և փոխանցում կատարեց Ժիրուին, որը նպաստավոր դիրքից խոցեց «Նապոլիի» դարպասը։ 82-րդ րոպեին էլ Խվիչա Կվարացխելիայի իրացրած 11 մետրանոցը հետ մղեց Մայք Մենյանը։ Դարպասապահ, որի հետ «Միլանը» լրիվ այլ թիմ է։ Մրցաշրջանի միջնամասում նրա բացակայությունը լրջորեն ազդել էր միլանցիների խաղի վրա։

                  Եթե ոմանք համաձայն չեն լինի և կպնդեն, որ այս խաղում կար բացահայտ ֆավորիտ և դա «Նապոլին» էր, ապա պետք է ևս մեկ անգամ հիշեցնել․ գավաթային հանդիպումները՝ այն էլ այս փուլերում, լիովին տարբերվում են ներքին առաջնությունների խաղերից։ Զարմանալի չէ, որ «Միլանն» առաջին խաղում 4 գոլ խփեց, իսկ հաջորդ 2 հանդիպումներում ընդամենը մեկական։

                  Այո, 3 խաղում 2 հաղթանակն ու 1 ոչ-ոքին ապացուցում են, որ մարզչական պայքարում Ստեֆանո Պիոլին հաղթեց Լուչանո Սպալետիին։ Վերջինս կարող է դժգոհել վնասվածքներից, մրցավարական սխալներից, բայց պետք է խոստովանի, որ 270 րոպեների ընթացքում իր թիմը նման չէր այն «Նապոլիին», որը մրցաշրջանի մեկնարկից սկսած գեղեցիկ և որ ամենակարևորն էր՝ արդյունավետ ֆուտբոլ էր խաղում։

                  «Միլանը» կիսաեզրափակիչում է, և դա արդարացի է։

                  «Բավարիա» — «Մանչեսթեր Սիթի»

                  Հետաքրքիր է, թե ինչպես են հիմա իրենց զգում «Բավարիայի» ղեկավարները, տնօրենները, բոլոր այն մարդիկ, որոնք որոշեցին քառորդ եզրափակիչի հանդիպումներից առաջ պաշտոնանկ անել Յուլիան Նագելսմանին։ Օլիվեր Կանն ու Հասան Սալիհամիջիչը «արջի ծառայություն» մատուցեցին «Բավարիային»։

                  Ի՞նչ է տվել Տուխելը թիմին այս ընթացքում։ Վերադարձրել է թիմին Բունդեսլիգայի առաջին տեղ՝ հաղթելով Դորտմունդի «Բորուսիային», բայց գավաթի խաղարկությունում պարտվել է «Ֆրայբուրգին», իսկ առաջնության նախորդ տուրում էլ ոչ-ոքի խաղացել «Հոֆենհայմի» հետ։ «Սիթիի» հետ հանդիպումների բովանդակությունը, ցուցադրած խաղը, Սանե-Մանե կոնֆլիկտն էլ գումարելով, ստանում ենք պատկեր, որ Տուխելը պարզպես «ֆուտբոլային վթարի» ենթարկվեց։ Ինչևէ, վերադառնանք «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումներին։ Առաջին խաղում մյունխենցիները ջախջախիչ պարտություն էին կրել 0։3 հաշվով։ Պատասխան խաղը մեկնարկեց «Բավարիայի» ակտիվ գրոհներով, բայց պասիվ, շատ պասիվ «Սիթին» կարողացավ ռեալ վտանգ ստեղծել առաջին կեսում, երբ Հոլանդը, թեկուզ խաղից դուրս իրավիճակում գտնվելով, սլացավ Դայո Ուպամեկանոյի կողքով՝ ստիպելով ֆրանսիացուն խախտել կանոնները։ Այդ դրվագում «Բավարիան» փրկվեց։ Մի քանի րոպե անց Հոլանդը չիրացրեց 11 մետրանոցը, սակայն 2-րդ կեսի սկզբնամասում պարզապես տապալեց Ուպամեկանոյին։ Այդ դրվագը նման էր Լեո Մեսսիի և մյունխենցիների նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգի դրվագին։

                  Պեպ Գվարդիոլան չի դադարում զարմացնել։ Թիմի կազմը, տակտիկան, պաշտպան-կիսապաշտպանները, քիչ փոխարինումները, հաշվով խաղալը, սառնասրտություն պահպանելը․․․ «Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ մարզավիճակում է, և հետաքրքիր կլինի տեսնել «Ռեալի» հետ՝ կիսաեզրափակիչում սպասվող հանդիպումները։

                  «Չելսի» — «Ռեալ»

                  Այս դիմակայության վերաբերյալ ամեն ինչ ասել, գրել, գուշակել և կանխատեսել էին բոլոր այն մարդիկ, որոնք տեղյակ են, որ գնդակը կլոր է, խոտածածկը կանաչ և Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը չի կարող հաղթահարել «Ռեալի» նման թիմի արգելքը։ Այդպես էլ եղավ, «Չելսին» 2 խաղերում էլ պարտվեց միևնույն՝ 0։2 հաշվով։ Լեմպարդի «տակտիկական գոհարների» մասին խոսելն անգամ ավելորդ է։

                  Կա՛մ Լեմպարդը շատ միամիտ է, կա՛մ շատ մեծամիտ։ Նրա խոսքերը, սպասելիքները որևէ աղերս չունեն այն իրականության հետ, որտեղ հայտնվել է «Չելսին»։ 3 խաղ, 3 պարտություն, ընդամենը 1 խփած գոլ։

                  «Ռեալի» հետ պատասխան խաղում Կանտեն խաղում էր ենթահարձակվողի դիրքում։ Խաղադաշտում նոմինալ 4 կենտրոնական կիսապաշտպան կար, սակայն Մուդրիկը, Սթերլինգը, Ֆելիքսը մեկնարկային կազմում չէին։ Իսկ ամենազավեշտալին այն էր, որ նշած երեք ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան միաժամանակ՝ 67-րդ րոպեին, փոխարինելով պաշտպան Մարկ Կուկուրելյային և կիսապաշտպաններ Կոնոր Գալահերին ու Էնցո Ֆերնանդեսին։

                  «Ռեալի» մասին նույնպես շատ բան չես ասի։ Աշխարհում դժվար թե գտնվի ևս մեկ թիմ, որ կարողանա այսպիսի սառնասրտությամբ գործել։ Դա գալիս է մարզչից։ Ինչպես ասում են, մարզչի բնավորությունը փոխանցվում է թիմին։ Կառլո Անչելոտին էլ հանգիստ, առանց լարվելու, առանց հեծանիվ հորինելու, կարելի է ասել՝ մի փոքր էլ Լեմպարդին ու իր նախկին թիմին խղճալով, «Ռեալին» դուրս բերեց կիսաեզրափակիչ։ Ռոդրիգոն, որը դուբլի հեղինակ էր դարձել պատասխան խաղում, չի դադարում զարմացնել։ Նա Չեմպիոնների լիգայում 19 անգամ եղել է մեկնարկային կազմում, խփել է 15 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

                  «Ինտեր» — «Բենֆիկա»

                  Գավաթային մրցաշարերում, երբ երկխաղյա դիմակայություն է, առաջին հանդիպման արդյունքը թելադրում է պատասխան խաղի ընթացքը։ «Ինտերն» առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել էր 2։0 հաշվով։ Տրամաբանական էր, որ պատասխան խաղում միլանյան թիմը տրամադրված է լինելու մինչև առաջին գոլը։ Այդպես էլ եղավ։

                  Չնայած նրան, որ հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով, «Ինտերին» մեղադրելու առիթ չկա։ Փաստացի, վերջին շրջանում Ա Սերիայում սարսափելի ելույթներ ունեցող թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կատարեց իր առջև դրված առաջադրանքը։ Կարելի է անվերջ խոսել Սիմոնե Ինձագիի որոշումների, դրանց նպատակահարմարության և տրամաբանության մասին, բայց հաղթողներին, գոնե այս փուլում, չեն դատում։

                  Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

                  Հայաստանի հավաքականի նախկին ավագը ՉԼ-ի այս մրցաշրջանում ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստների թոփ 5-ում է։ 34-ամյա ֆուտբոլիստի համար, դա տպավորիչ արդյունք է։

                  Այն, որ Մխիթարյանը այս տարիքում կարողացավ դառնալ «Ինտերի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, կիսապաշտպանության գլխավոր գործող անձանցից մեկը, փաստում է, որ ֆուտբոլում աշխատասիրությունը տաղանդից ոչ պակաս կարևոր է։ Քչերն էին հավատում, որ Մխիթարյանը կարող է մրցակցել Չալհանօղլու-Բարելա-Բրոզովիչ եռյակից որևէ մեկի հետ։ Իսկ հիմա նա առաջին ընտրությունն է Ինձագիի համար։

                  Կիսաեզրափակիչներին ընդառաջ

                  «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» և «Միլան» — «Ինտեր»․․․ ֆանտաստիկ դիմակայություններ։ «Սիթին» փորձելու է վրեժ լուծել «Ռեալից» նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակիչում կրած պարտության համար։ Իսկ միլանյան դերբին աննկարագրելի թեժ է լինելու ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրա սահմաններից դուրս։

                  Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 9-ին և 10-ին, պատասխան խաղերը նախատեսված են մայիսի 16-ին և 17-ին։

                  Միհրան Ալեքսանյան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Պաշտոնական․ Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխել է ակումբային գրանցումը

                  18.08.26

                  Անգլիական ակումբը հետաքրքրված է Միկաուտաձեի ծառայություններով

                  18.08.26

                  Բարսելոնան հարձակման գիծն ուժեղացնելու նոր տարբերակ ունի

                  17.08.26

                  Մարտինելին հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա

                  17.08.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Պաշտոնական․ Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխել է ակումբային գրանցումը

                  00:30 / 18.08.26

                  Անգլիական ակումբը հետաքրքրված է Միկաուտաձեի ծառայություններով

                  00:08 / 18.08.26

                  Բարսելոնան հարձակման գիծն ուժեղացնելու նոր տարբերակ ունի

                  23:41 / 17.08.26

                  Մարտինելին հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա

                  23:23 / 17.08.26

                  📷 Թիկնիզյանը` նոր ակումբի մարզաշապիկով

                  23:08 / 17.08.26

                  Սա երազանքի իրականացում է․ Ռոդրին ժամանել է Կատալոնիա

                  22:33 / 17.08.26

                  🎥 Գոլ և գոլային փոխանցում․ Սպերցյանը օգնեց Ալ Ահլիին հաղթանակ տոնել գավաթային խաղում

                  22:03 / 17.08.26

                  🎥 ՀՊԼ․ Նոան սեփական հարկի տակ հաղթեց Ալաշկերտին

                  21:56 / 17.08.26

                  🎥 Սպերցյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

                  21:43 / 17.08.26

                  Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                  21:21 / 17.08.26

                  Վիկարիոն ժամանել է Իտալիա՝ բուժզննում անցնելու

                  21:07 / 17.08.26

                  🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                  20:55 / 17.08.26

                  Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                  20:41 / 17.08.26

                  Պաշտոնական․ Էնսիսոն կարիերան կշարունակի ԱՊԼ-ում

                  20:30 / 17.08.26

                  Ռեկորդային գործարք՝ Ռեալի համար․ մադրիդցիների ֆուտբոլիստը տեղափոխվել է Լիգա 1

                  20:18 / 17.08.26

                  Նա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ

                  20:00 / 17.08.26

                  Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել իր երկու կանանց սկանդալային կռվի ժամանկ

                  19:19 / 17.08.26

                  Ման Սիթին վախենում է Հալանդի հեռանալուց․ նորվեգացին երազում է միայն մեկ ակումբի մասին

                  18:15 / 17.08.26

                  Ջեյմի Վարդին կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

                  17:16 / 17.08.26

                  Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                  16:55 / 17.08.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  Կարդալ ավելին

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Թոփ

                  Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում․ Ռոնալդու

                  20:05 / 16.08.26

                  Կարդալ ավելին

                  Ռուսական Պրեմիեր լիգայի 15 ամենավառ հայ ֆուտբոլիստները՝ ըստ Sports.ru-ի

                  15:20 / 16.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.