«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Միլանի» դեմ առաջիկա պատասխան խաղի մասին, որը կկայանա այսօր՝ ապրիլի 18-ին։
«Ես գոհ կլինեմ միայն այն դեպքում, եթե դուրս գանք հաջորդ փուլ։ Ցանկացած լավ ելույթ փոքրիկ մխիթարություն կլինի։ Մենք պետք է խաղանք այնպես, ինչպես առաջին խաղում, երբ պարտվեցինք չնչին տարբերությամբ: Սա այն է, ինչ ես ակնկալում եմ նաև երկրորդ խաղում։
Պետք է որակով, ինտենսիվությամբ խաղալ, ազատ տարածություններ փնտրել, օգտագործել դրանք, հնարավորություններ ստեղծել։ Մենք թիմ ենք, որը թիմային ֆուտբոլ խաղալու կարիք ունի, չունենք այդքան շատ խաղացողներ, ովքեր կարող են ինքնուրույն փոխել խաղի ելքը, մենք ավելի շատ կենտրոնացած ենք թիմային աշխատանքի վրա։
Լրացուցիչ ժամանակ և 11 մետրանոց հարվածաշա՞ր.․․ Մենք փորձում ենք պատրաստ լինել ամեն ինչի»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:























































