Ֆրանսիական Լիգա-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում հաղթեց «Լանսին»:
19-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով: Մինչև ընդմիջման գնալը տանտերերը երեք գնդակի առավելություն ստացան: Գոլի հեղինակ դարձան Մբապպեն, Վիտինիան ու Մեսսին: 60-րդ րոպեին Ֆրանկովսկին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելի անել հյուրերին չհաջողվեց:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 72-ի ու արդեն 9 միավորի առավելություն ունի 2-րդ տեղում գտնվող «Լանսի» նկատմամբ:
























































