«Նիցայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա պաշտպանի խաղը դուր է գալիս փարիզցիների խորհրդական Լուիս Կամպոսին։
Տոդիբոն «Նիցայում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։
Մինչ այդ ֆրանսիացին հանդես է եկել «Բարսելոնայում»։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում։
























































