«Լիվերպուլը» պարտվել է «Ուոթֆորդին» Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով սեփական դարպասը:
Մերսիսայդցիների՝ ԱՊԼ-ում 36-խաղյա գոլային սերիան ավարտվեց:
Վերջին անգամ «Լիվերպուլը» Պրեմիեր-լիգայում գոլ չէր խփել 2019 թվականի մարտի 3-ին՝ «Էվերթոնի» հետ խաղում (0:0):
Հիշեցնենք՝ այս պարտությունը նաև ընդհատել է Յուրգեն Կլոպի թիմի առանց պարտությունների շարքը, որը 44 խաղ տևեց: Մերսիսայդցիները չկարողացան գերազանցել Լոնդոնի «Արսենալի» ռեկորդը, որը 2003/04 մրցաշրջանում չի պարտվել 49 խաղ շարունակ: