Լիգա 1-ի 30-րդ տուրի խաղում «Նիցան» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Փարիզյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Լիոնել Մեսսին՝ հանդիպման 27-րդ րոպեին և Սերխիո Ռամոսը՝ 77-րդ րոպեին։
ՊՍԺ-ն այս մրցաշրջանում գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 30 հանդիպումներից հետո իր ակտիվում ունենալով 69 միավոր և երկրորդ տեղում ընթացող «Լանսին» գերազանցելով 6 միավորով:
«Նիցան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը, թիմն ունի 45 միավոր։
























































