Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գոհ է մնացել Եվրո-2024-ի ընտրական փուլում Լյուքսեմբուրգի նկատմամբ հաղթանակից (6:0):
«Շատ ուրախ եմ։ Կարևոր է հիշել, որ խաղացողների վերաբերմունքը գործին գլխավորն է։ Այսօր կարեւոր էր առաջին րոպեից ինտենսիվ խաղալը, թիմով խաղալը։ Եվ մենք դա արեցինք՝ խփելով 6 գոլ։ Ես շատ գոհ եմ, բայց սա միայն սկիզբն է։ Մենք դեռ շատ բան ունենք բարելավելու։ Ռոնալդուն կարեւոր դեր է խաղում, նա ունի յուրահատուկ փորձ միջազգային մակարդակում։ Նա միշտ պատրաստ է գլխավորել, լինել թիմի ավագը»,- ասել է Մարտինեսը RTP3-ի եթերում:
























































