Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին Եվրո-2024-ի ընտրական փուլի Մալթայի դեմ խաղում (2:0).
«Այս խաղերը դժվար են, դրանք նյարդայնացնող են, անհրապույր և ոչ այնքան հաճելի, քանի որ հակառակորդը փակվում է՝ դատարկ տարածքներ չթողնելով, և չես կարող կորցնել կենտրոնացումը։ Որոշ բաներ մենք ավելի լավ արեցինք, որոշներն ավելի վատ: Կարևոր էր բացել մրցակցին, և դա մեզ հաջողվեց։ Բայց հետո մենք պետք է եւս մի քանի գոլ խփեինք։ Մենք կարող էինք և պետք է շատ ավելի լավ անել ամեն ինչ։»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Իտալիան 3 միավորով բարձրացել է Եվրո-2024-ի ընտրական C խմբի աղյուսակի երկրորդ տեղ։ Մալթան վերջին՝ հինգերորդ տեղում է, թիմը երկու խաղում ոչ մի միավոր չի վաստակել։
























































