Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին խոսել է իր թիմի ապագայի մասին Բրազիլիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո։
Մասնագետը նշել է, որ իրենց նոր նպատակը Աֆրիկայի գավաթի տիտղոսը նվաճելն է 2024 թվականին։
«Մենք մնում ենք կանգուն․․. Եկեք խոնարհ լինենք և շարունակենք աշխատել: Իհարկե, մենք ֆավորիտ ենք, բայց Աֆրիկայում շատ ուժեղ այլ թիմեր ևս կան։
Մենք գիտենք Աֆրիկայի առանձնահատկությունները։ Ամեն ինչ շատ դժվար է։ Մենք, հավանաբար, ապրում ենք Մարոկկոյի ֆուտբոլի ոսկե դարաշրջանում»,- մեջբերում է Ռեգրագիին RMC Sport-ը:
























































