Խորվաթիան բաց թողեց հաղթանակը Ուելսի նկատմամբ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի 1-ին տուրի խաղում։
Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Խորվաթները գոլ խփեցին առաջին խաղակեսում․ 28-րդ րոպեին աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը։
Ուելսցիները 93-րդ րոպեին Նաթան Բրոդհեդի գոլի շնորհիվ փրկվեցին պարտությունից։
Մարտի 28-ին Ուելսը կխաղա Լատվիայի հետ, իսկ Խորվաթիան՝ Թուրքիայի հետ: D խմբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականը։
























































