Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Նորվեգիայի ընտրանու նկատմամբ։
Մալագայի «Լա Ռոսալեդա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։
Իսպանացիներն առաջին խաղն են անցկացրել նոր գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորությամբ։
13-րդ րոպեին Դանիել Օլմոն բացեց խաղի հաշիվը, ևս երկու գոլի հեղինակ դարձավ 32-ամյա Խոսելուն, ով 84-րդ և 85-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձավ ազգային հավաքականի կազմում իր նորամուտի խաղում։
























































