«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, թե որ թիմն է այս մրցաշրջանում լավագույնը եվրոպական ֆուտբոլում։
Իսպանացի մասնագետի ընտրությունը կանգ է առել «Նապոլիի» վրա, որն այժմ վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղից 18 միավորի տարբերությամբ:
«Նապոլին» այս մրցաշրջանում Եվրոպայի լավագույն թիմն է խաղաոճով։ Ես ընտրություն կկատարեի նրանց և «Արսենալի» միջև»,- ասել է Գվարդիոլան «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (7-0) մամուլի ասուլիսի ժամանակ:
Այսօր «Նապոլին» իր պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու բացառիկ հնարավորություն կունենա։ Դրա համար բավական է, որ Լուչիանո Սպալետիի թիմը սեփական հարկի տակ բաց չթողնի երկու գնդակի առավելությունը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ պատասխան խաղում: