«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ գոհ է ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալով: Երեկ՝ մարտի 8-ին, փարիզցիները պարտվեցին «Բավարիային» ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում (0-2): Մյունխենյան թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ հաղթելով ընդհանուր 3-0 հաշվով:
«Ուրախ եմ, որ նրանք դուրս մնացին: Ես պարզապես չեմ սիրում ՊՍԺ-ն. սա թիմ չէ, այլ ինչ-որ քաոս։ Վերջին յոթ տարիների ընթացքում նրանք հինգ անգամ դուրս են մնացել 1/8 եզրափակչից՝ ծախսելով ավելի շատ, քան մյուսները: Նրանք ունեն աշխարհի լավագույն խաղացողներին։
Եվ այս ամենը հրաշալի է, քանի որ ցույց է տալիս, թե որքան կարևոր է թիմ լինելը։ Սա իսկապես կարևոր է ֆուտբոլում։ Մենք սիրում ենք թիմում տեսնել վառ անհատականություններ, բայց ՊՍԺ-ն ամենևին էլ թիմ չէ։ Կիլիան Մբապեն պետք է փոխի ակումբը»,- Կարագերի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը:
























































